• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:13, 25 Մայիս 2023

Ըստ «Reuters»-ի՝ Էրդողանի հաղթանակի դեպքում կավելանան ճնշումները քրդերի վրա

Ըստ «Reuters»-ի՝ Էրդողանի հաղթանակի դեպքում կավելանան ճնշումները քրդերի վրա

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը «Ազգայնական խոսույթի աճին զուգահեռ քրդերին անհանգստացնում է Էրդողանի հնարավոր հաղթանակը» վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ քրդերի քվեները որակվում են որպես ծայրահեղ կարևորություն ունեցող քվեներ:

Ըստ այդմ՝ քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության շուրջ ⅕-ը, մեծ դեր են խաղում՝ շուրջ 20 տարի երկիրը կառավարած Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությանը վերջ դնելու հարցում:

Իսկ քրդերի անհանգստությունը պարզաբանվում է նրանով, որ եթե Էդրողանը ընտրվի, նրանց հանդեպ տարիներ ի վեր գործադրված ճնշումները կարող են սաստկանալ:

Մեջբերվել է նաև այս մասին «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության  (ԺԴԿ-HDP) փոխանախագահ Թայիփ Թեմելի խոսքերը. «Էրդողանի հաղթանակը միանձնյա կառամավարման ռեժիմը կամրապնդի և ճանապարհ կհարթի սարսափելի գործողությունների համար, իր հետ բերելով մութ օրեր՝ հասարակության բոլոր շերտերի համար»:

Վերլուծության մեջ տեղ է գտել Դիարբեքիրի (քաղաք Թուրքիայի հարավ-արևմուտքում-խմբ.) «Քուրդ Աշխատավորներ»-ի կենտրոնի տնօրեն Ռեհա Ռուհավիօղլուի խոսքերը, որոնց համաձայն՝ քեմալական, ընդդիմադիր գլխավոր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնծաու Քեմալ Քըլըչդարօղլուի վերաբերմունքի փոփոխության պատճառով մեծ թվով քուրդ ընտրողներ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ կորցրել են իրենց քվեարկելու կամքն ու ցանկությունը, ինչպես նաև չեն հավատում հաղթանակին:

«Մոտիվացիայի կորուստը պայմանավորված է նրանով, որ ԺՀԿ-ն փոխզիջումային քաղաքականությունից անցում է կատարել անվտանգության ապահովման դիսկուրսին»,- ասել է Ռուհավիօղլուն՝ հավելելով, որ ԺԴԿ-ն իր ընտրողներին պիտի մոտիվացնի հետևյալ խոսքով․ «Եթե պարտվի Քըլըչդարօղլուն, կպարտվենք նաև մենք»։

Աղբյուր`    Gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն
15:15, 18 սեպ
Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը
13:52, 18 սեպ
Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}