Քաղաքական17:22, 19 Մայիս 2023
Էրդողան․ «Ընտրություններն առաջին փուլում չավարտող անձն արդյո՞ք կարող է լինել բռնապետ»

Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «CNN Türk» հեռուստաալիքին։
Հարցազրուցավարը, հիշեցնելով Էրդողանին «Բայդենը (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն), Էրդողանին տապալելու հրաման է տվել» իր իսկ կողմից արտաբերված խոսքերը, հարցրել է․ «Արդյո՞ք դուք իսկապես հավատում եք, որ Բայդենը ձեզ ցանկանում է տապալել»։
Հարցին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է․ «Անձն ով մի ընտրություն առաջին փուլում ավարտելու փոխարեն, թողնում է այն երկրորդին, կարո՞ղ է արդյոք լինել բռնապետ»։
Իսկ «Ձեր ընտրվելու պարագայում աշխատելու՞ եք Բայդենի հետ և կամ կարողնալու՞ եք աշխատել» հարցին, Էրդողանն ի պատասխան նշել է, որ դրանում կասկած չկա, աշխատելու է Բայդենի հետ ու եթե Բայդենն էլ գնա, նրա փոխարեն եկած մարդու հետ էլ է աշխատելու, անկախ այն բանից թե նա ով կլինի։
Հիշեցնենք, որ Էրդողանը նման խոսքեր էր հնչեցրել մայիսի 14-ին ընտրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, ինչին արձագանքել էր ԱՄՆ արտգործնախարարությունը, նշելով, որ Ամերիկան ընտրություններում անկողմնակալ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |