Քաղաքական12:12, 18 Մայիս 2023
Ջեք Սալիվան․ «Թուրքիայի ընտրություններում ով էլ հաղթի, ԱՄՆ-ն պատրաստ է նրա հետ աշխատել»

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվան, ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս, ընդգծել է, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ով էլ հաղթի, ԱՄՆ-ն Թուրքիայի հետ աշխատելու է Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խնդիրների և ՆԱՏՕ-ում նրա դերակատարության շրջանակներում։
Սալիվանը նաև նշել է. «Թուրքիայում ցանկանում ենք տեսնել ամուր ժողովրդավարություն։ Կայացել է ընտրությունների առաջին փուլը, սպասվում է երկրորդ փուլ։ Անկախ նրանից թե, ով կհաղթի, մենք պատրաստ ենք նրա հետ աշխատել»։
Անդրադառնալով «Սևծովյան հացահատիկային միջանցքին»՝ Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել համաշխարհային շուկաներ հացահատիկ մատակարարելուն ուղղված ջանքներին։
«Ռուսաստանը շարունակում է պատանդ պահել հացահատիկային միջանքցը»,- կարծում է ամերիկացի պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ հացահատիկային միջանցքի տևական և կայուն շահագործումը կնպաստի աղքատ երկրների պարենային կարիքները հոգալուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |