• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 02:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:38, 15 Մայիս 2023

Թուրքիայում հավանաբար կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Թուրքիայում հավանաբար կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Թուրքիայում անցկացված նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում բացվել է քվեատուփերի 99.3 տոկոսը։

Ըստ Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Եների՝ ժամը 09:45-ի դրությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 49.40 տոկոսով առաջին տեղում է, իսկ ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեների  44.96%-ը։ «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանն էլ ստացել է ձայների 5.20 տոկոսը։

Իշխող ուժի «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը հավաքել է 49.37 տոկոս, ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը՝ 35.12 տոկոս, «Աշխատանք և ազատության դաշինքը»՝ 10.52 տոկոս:

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան Անկարայում պատշգամբից ելույթ է ունեցել՝ դիմելով իր կողմնակիցներին:

«Չնայած ստույգ արդյունքները դեռևս պարզ չեն, բայց մենք մեծ առավելությամբ առաջատար ենք»,- ասել է նա։ Նաև նշել է, որ սա Թուրքիայի պատմության մեջ մասնակցության ամենաբարձր ցուցանիշով ընտրություններից մեկն է:

Իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններից հետո հայտարարություն է արել. «Այս պահին տվյալները շարունակում են թարմացվել։ Եթե մեր ազգն ասի «երկրորդ փուլ», մենք անվարան կընդունենք դա։ Այս ընտրություններում մենք անպայման հաղթելու ենք, 2-րդ փուլում բոլորը դա կտեսնեն»։

Այս ընտրություններում ստացած քվեների քանակով անակնկալներից մեկը համարվող նախագահի թեկանծու Սինան Օղանն իրենց համար հաջողված է համարում այս ընտրությունները: Սինանը դեռ մայիսի 14-ի գիշերը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ավելի շատ հավանական համարելով երկրորդ փուլի անցկացումը: Նա նշել էր, որ 2-րդ փուլում թեկնածուներից որևէ մեկին աջակցելու որոշում դեռ չունի։

Վերջնական արդյունքները պարզ լինելուց հետո կհայտարարվի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման մասին: Այն նախատեսվում է, որ տեղի կունենա մայիսի 28-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}