• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 02:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական20:08, 13 Մայիս 2023

Պոլսահայ գործիչ. «Հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավել ձայն կհավաքի»

Պոլսահայ գործիչ. «Հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավել ձայն կհավաքի»

Ermenihaber.am-ի կողմից կազմակերպված «2023 մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության համահիմնադիր, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն ներկայացրել է Թուրքիայում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ երկրում բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ է։

«Ես, որպես մեկը, ով բնակվում է այստեղ, պիտի ասեմ, որ ամեն օր դա  շատ հստակ զգում ենք»,- փաստում է Էրզրումլուօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիայում թանկացումներն ամենօրյա կտրվածքով են, ինչի արդյունքում էլ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել և մեծամասնության համար իսկապես դժվար կացություն է: Միջին խավը վերանում է:

Ընդգծելով Թուրքիայում առկա բազմաթիվ խնդիրներիը՝ Էրզրումլուօղլուն առանձնացրել է նաև ժողովրդավարությանն առնչվող խնդիրներ, որոնք հիմնականում կարևոր են ազգային փոքրամասնությունների համար.

«Ահա, պատրիարքի ընտրություններում ականատես եղանք: Հավատքի ազատությունը խաթարվեց, ընտրություններին միջամտություն եղավ»:

Էրզրումլուօղլուն հույս է հայտնել, որ այդ խնդիրները կլուծվեն երբ իշախնությունները փոխվեն  և նշել իր տեսակետը, ըստ որի՝ այն կարող է իրականություն դառնալ, եթե Թուրքիայի գլլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի նախագահական ընտրություններում։

«Թեև Քըլըչդարօղլուի կուսակցության և ընդդիմության կազմում ևս կան ազգայնականներ, բայց հնարավոր է որոշակի մեղմ քաղաքականություն լինի: Գուցե ավելի խաղաղ ժամանակաշրջան լինի: Հույս ունեմ, որ թեկուզ մասամբ, բայց կարող է լինել»:

Ermenihaber.am-ի թղթակցի «1-ին փուլում ընտրությունները կավատրվե՞ն, կամ ո՞վ կհաղթի» հարցին ի պատասխան՝ Էրզուրումլուօղլուն ասել է.

«Բավականին դժվար հարց է: Հետևում եմ սոցհարցումներին, սակայն իսկապես դժվար է կախնխատեսումներ անել այնտեղից, որտեղ ես եմ գտնվում: Ես չեմ կարող ասել, թե որքան ժողովրդավարական կլինեն ընտրությունները, կամ արդյոք միջամտույթուն կլինի թե ոչ, բայց հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավել ձայն կհավաքի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}