Քաղաքական14:11, 10 Մայիս 2023
Թուրքիայում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև ծեծկռտուք է եղել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Դեպքը եղել է Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի Ֆեվզի Չաքմաք փողոցում, երբ երկու կուսակցությունների անդամներն իրականցրել են նախընտրական աշխատանքներ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության միջամտության հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 անձ, որոնք հոսպիտալացվել են։
Գազիանթեփի բնակիչ, պատգամավորի ԺՀԿ թեկնածու, փաստաբան Հասան Օզթուրքմենը դեպքը որակել է որպես ԱԶԿ-ականների հարձակում նախընտրական բուկլետ բաժանող ԺՀԿ անդամ երիտասարդների վրա:
Օզթուրքմենը պնդել է նաև, որ 3 վիրավորներից մեկը՝ ԺՀԿ երիտասարդական թևի ղեկավարը, հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանական մահակով հարված ստանալուց հետո:
Թուրքական պետական լրատվական «Anadolu»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած դեպքի առթիվ ձերբակալվել է երկու, իսկ կալանավորվել մեկ անձ:
Կալանավորված անձը Շեհիթքամիլ քաղաքի ավագանու ԺՀԿ անդամ Էրսին Աթարն է, ով վիճաբանության ժամանակ ատրճանակով օդ էր կրակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |