• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 00:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:23, 08 Մայիս 2023

«Թուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության». Washington Post

«Թուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության». Washington Post

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտվել  մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։

«Amazon»-ի հիմանդիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։

Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական ընտրությունները քննություն  կլինեն  այն բանի, թե արդյո՞ք  Էրդողանն ունի կարողություն ազատվելու իր միանձնյա կառավարման լծից։

Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի «զուսպ առաջնորդի» կերպարը, որը նա կերտել էր, երբ առաջին անգամ եկավ իշխանության, մեծ մասամբ անհետացել է։

Թուրքիայի ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար և կասկածներ կան, որ Թուրքիան դեպի Ռուսաստան ապրանքների  առաքման  գործում կարևոր դեր է խաղում՝ խախտելով  Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

Թերթը նշում է, որ Էրդողանն իր աշխարհաքաղաքական դիրքերը  ուժեղացնելու համար երկակի խաղ է խաղում՝ ֆինանսական աջակցություն ստանալով Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի նման ավտորիտար երկրներից։

Մյուս կողմից էլ Էրդողանի՝ Թուրքիային հասցրած վնասն այն է, որ նա պահպանել է իր իշխանությունը՝ հրահրելով հակամարտություններ, ճնշելով հասարակության ակտիվ հատվածին, բանտարկելով այլախոհներին և լրագրողներին։

«Պետական հաստատությունները խոնարհվեցին նրա բռնակալության առջև և դրա ամենավառ օրինակը Կենտրոնական բանկն է»։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ շեշտվելով, որ այն շատ մեծ վնաս է հասցրել Էրդողանի իմիջին։

Մասնավորապես երկրաշարժի ժամանակ շինարարական չափանիշներին չհամապատասխանող շենքերի փլուզումը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվեց որպես կոռուպցիայի և վատ կառավարման ցուցիչ և ասոցացվում Էրդողանի վատ կառավարման հետ։ Ընդդիմության թեկանածու Քեմալ Քըլըչդարօղլուի տան խոնանոցում նկարահանված  տեսանյութերը հակադրվում են Էրդողանի 1000 սենյականոց պալատին։

Իսկ վերջում հիշեցում է արվում, որ Քըլըչդաչօղլուն խոստացել է միավորել Թուրքիան, նախագահել ընդամենը մեկ շրջանով և «կապանքներից ազատել» Կենտրոնական բանկը,  դատարաններն ու դիվանագիտությունը։

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}