Քաղաքական12:03, 08 Մայիս 2023
Չավուշօղլուն պնդում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր S-400-ներն ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր S-400 զենիթահրթիռային համակարգերն ուղարկել Ուկրաինա, բայց պաշտոնական Անկարան հրաժարվել է: Այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա մի առաջարկ է, որն վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»:
Նա նաև անդրադարձել է F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին, որից Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային Ռուսաստանից S-400-ները գնելու պատճառով:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան այժմ պահանջում է ԱՄՆ-ից, որպեսզի վերադարձվի այն գումարը, որ Անկարան վճարել է այդ կործանիչների ծրագրին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ 2019թ., երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400-ները, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները:
Փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |