• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Օգոստոս, 2025
Շաբաթ 17:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:26, 08 Մայիս 2023

Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին Նեմեսիսի հուշակոթողի թեմայով. «Մտադիր ենք միջոցներ ձեռնարկել»

Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին Նեմեսիսի հուշակոթողի թեմայով. «Մտադիր ենք միջոցներ ձեռնարկել»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ  Չավուշօղլուն «Lider Haber» TV-ի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
 
«Այս կարգավորման գործընթացում մենք որոշ ժեստեր արեցինք։ Մեր նպատակը մի կողմից, Հայաստանի հետ կարգավորման հարցում որոշ քայլեր անելը, մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության բանակցություններին նպաստ բերելն է։ Այդ ժեստերը մենք արեցինք, մյուս կողմից էլ պահանջներ եղան երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների առաջ սահմանը բացելու հարցում:
 
Սակայն այս ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկեղծ չեն և այդ «Նեմեսիսի» հուշարձանը կանգնեցրին։ Մենք էլ նրանց ասացինք, եթե դուք այդ հուշարձանը չհեռացնեք, մի կողմ թողած կարգավորման գործընթացը՝ կանենք հակառակ քայլեր»։
 
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Հայաստանին է հղել «անհրաժեշտ ուղերձներ ինչպես  հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ  այլ խողովակներով:
 
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան պատասխան քայլ անի մեկ այլ հուշարձանով, Չավուշօղլուն ասել է. «Հուշարձանով չէ, բայց մտադիր ենք հավելյալ միջոցներ մտածում ձեռնարկել։ Կներկայացնենք նախագահին, եթե հավանություն լինի։ Որպես առաջնորդ՝ պետք է մեր հարգարժան նախագահի հավանությունը լինի այսպիսի քայլերում, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կարևոր քայլեր արվելու են։ Արվելո՛ւ են, քանի որ հնարավոր չէ, որ մենք դա ընդունենք»:    

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
14:59, 22 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
14:25, 22 օգոս
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
11:34, 22 օգոս
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}