Քաղաքական11:33, 04 Մայիս 2023
Մևլութ Չավուշօղլու․ «Սիրիայի շուրջ քառակողմ բանակցությունները, հավանաբար, տեղի ունենան Մոսկվայում»

Մայիսի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «NTV» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում նաև Սիրիային։
Չավուշօղլուն մասնավորապես նշել է․ «Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը հավանական է, որ կկայանա Մոսկվայում մայիսի 10-ին»։
Նախկինում տարվել են նախապատրաստական աշխատանքներ հանդիպումների համար։ Եվ արդեն հանդիպումներն ընթանում են ճանապարհային քարտեզի շրջանակներում։ Հանդիպում է կայացել նաև փոխարտգործնախարարների մակարդակով։
Մանրամասն քննարկվում են հետախուզության պետերի և պաշտպանության նախարարների հանդիպումները, տեխնիկական մակարդակի հանդիպումները, անվտանգության բարձրացումը և ահաբեկչության դեմ պայքարը։
Անդրադառնալով Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին՝ Չավուշօղլուն ասել է, որ նա հիմա Աֆրիկայում է և դեռ պարզ չէ, թե ովքեր կմասնակցեն Իրանից։
Հիշեցնենք, որ վերոնշյալ թեմաներից բացի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հարցազրույցի ընթացքում խոսել է Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի և դրան ի պատասխան Հայաստանի ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 5-ին Թոմաս Բարաքն Անկարայի Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ:

«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-աառաջնորդը զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու մասին կոչով միջնորդավորված կերպով հանդես էր եկել փետրվարի 27-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը Սպիտակ տան ղեկավարին հրավիրել է Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |