Քաղաքական11:31, 04 Մայիս 2023
Սալիվան. «Խրախուսում ենք Ադրբեջանի և Հայաստանի շարունակական երկխոսությունը»

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը:
Մասնավորապես Twitter-ում կատարած գրառման մեջ Սալիվանը նշել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում գրանցված առաջընթացը և խրախուսում շարունակական երկխոսությունը»:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել եռակողմ ձևաչափով, որին մասնակցել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Բանակցություններին նախորդել էր ապրիլի 29-ին Բլինքենի հեռախոսազրույցը նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդժամ Բլինքենը մտահոգություն էր հայտնել Հակարի կամրջի վրա Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրման կապակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |