• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Հունիս, 2025
Կիրակի 05:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:09, 03 Մայիս 2023

Ապրիլյան սոցհարցումներ․ Էրդողանը շարունակում է վարկանիշով զիջել ընդդիմադիր մրցակցին

Ապրիլյան սոցհարցումներ․ Էրդողանը շարունակում է վարկանիշով զիջել ընդդիմադիր մրցակցին

Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված է 4 թեկնածություն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք), Մուհարեմ Ինջե («Երկիր» կուսակցություն) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։

Խորհրդարանական ընտրություններում մեծամասնության համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը նախագահի թեկնածու չի առաջադրել և արդեն կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։

Թուրքիայում գործող հետազոտական 9 կենտրոնի (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, Optimar, TEAM, AR-G, Aksoy, Metropoll) ապրիլ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ ներկայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը [1] մոտավոր հաշվարկով ունի 43.4% վարկանիշ, «Ազգ» դաշինքը [2] մոտավոր հաշվարկով ունի 39․9% վարկանիշ, իսկ «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3]՝ 12․1%։


Հետազոտական ևս թվով 9 կենտրոնի (MAK, Gezici, Metropoll, Aksoy, Yöneylem, ArtıBir, ORC, Optimar, TEAM) ապրիլ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռ․ Թ․ Էրդողանն ունի 43.9% վարկանիշ, «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Ք․ Քըլըչդարօղլուն՝ 48,5% վարկանիշ։

Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցակցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։


[1] «Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները: «Ազատ պայքար» կուսակցությունն աջակցություն է հայտնել Էրդողանի թեկնածությանը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԶԿ ցուցակներով՝ առանց դաշինքին ֆորմալ անդամակցության։

[2] «Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։

[3] «Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր
12:24, 06 հուն
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
16:15, 05 հուն
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
15:18, 05 հուն
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել

Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}