Քաղաքական10:10, 27 Ապրիլ 2023
Թուրքիային վրդովեցրել է Երևանում «Նեմեսիս»-ի հայ վրիժառուների հուշակոթողի տեղադրումը
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:
Արտգործնախարարության կողմից տարածվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվել է.
«Խստորեն դատապարտում ենք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը, որը նվիրված է 1920-ական թթ․ սկզբին օսմանյան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև ժամանակաշրջանի ադրբեջանցի պաշտոնյաների և անգամ որոշ հայկական ծագումով օսմանցի քաղաքացիների դեմ իրականացված սպանությունները կատարողներին»։
![]()
Թուրքիայի ԱԳՆ-ն, հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը որակել է որպես սադրիչ գործողություն.
«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի ոգուն, որևէ կերպ նպաստ չեն բերելու տարածաշրջանում մնայուն և շարունակական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, ճիշտ հակառակը՝ բացասաբար են ազդելու կարգավորման գործընթացի վրա»։
Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության պարագլուխներին ոչնչացրած հայ վրիժառուների ժառանգները:
Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ պատժելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սաբբահ «Եթե նրանք պնդում են, որ այդ անօրինական օկուպացիայից չեն նահանջում և մնում են, ուրեմն այդ պարագայում դա խանգարում է Թուրքիայի հետ ցանկացած շփմանը»։
Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը «El Arabiya» և «El Hadath» հեռուստաալիքներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացված ռազմաօդային գործողությանը։
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |