Ղարաբաղ15:02, 26 Ապրիլ 2023
Էրդողանի խոսնակը՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքական արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմին:
Հիշեցնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Քալընը նշել է. «Մենք Հայաստանի հետ նույնպես կարգավորման գործընթաց սկսեցինք, որ բոլորս միասին՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և մյուս տարածաշրջանային դերակատարները, այստեղ Իրանին էլ եմ ներառում, տարածաշրջանում նոր խաղաղության, հանգստության, բարօրության, կայունության մթնոլորտ ձևավորենք»։
Ըստ նրա՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը երկու կողմի օգտին է լինելու, սակայն էլ ավելի շատ Հայաստանին է տնտեսական առումով ձեռնտու լինելու։
«Սա մեր հարաբերությունների վրա էլ դրականորեն կանդրադառնա, և հավատացե՛ք Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ դրանից օգուտ քաղող և շահող կողմ են լինելու։ Այդ իսկ պատճառով մենք և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններին այսուհետև ևս շարունակելու ենք աջակցել»,- ընդգծել է Էրդողանի խոսնակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |