Քաղաքական18:14, 26 Ապրիլ 2023
Քեմալ Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը (Տեսանյութ)
Ապրիլի 26-ին գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ այցելել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այցի ընթացքում տարբեր դրվագներ են արձանագրվել։ Տեսանյութերից մեկը լայն քննարկման առարկա է դարձել մեդիայում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընտրարշավների ընթացքում իրեն սպասարկող ավտոբուսի մեջ գտնվող նախագահի ընդդիմադիր թեկնածուն փողոցում կանգնած մի տղամարդու ի պատասխան ցույց տալիս «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաև 2017-ին, երբ քայլերթ էր իրականացնում` ի նշան այդ օրերին ԺՀԿ փոխնախագահ Քադրի Էնիս Բերբերօղլուի ձերբակալման դեմ ունեցած բողոքի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |