Քաղաքական17:23, 20 Ապրիլ 2023
Քըլըչդարօղլու․ «Ես ալևի եմ»

Թուրքիայի «Ազգ» ընդդիմադիր դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապրիլի 20-ին տեսաուղերձով դիմել է Թուրքիայի բնակիչներին և հատկապես երիտասարդներին։
Վերջինս խոսքում նշել է, որ ինքն ալևի է, ինչն առաջացրել է մեծ իրարանցում սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Իշխանական մի շարք ներկայացուցիչներ քննադատել են Քըլըչդարօղլուի այս ելույթը, իսկ համակիրները հերթական անգամ գրել, որ Թուրքիան պետք է ազատվի այս բռնապետական ռեժիմից։
Քըլըչդարօղլուն տեսաուղերձում մասնավորապես ասել է․
«Սիրելի՛ երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են քվեարկելու այս ընտրություններում, ժամանակն է, որ մենք ձեզ հետ խոսենք շատ անձնական, շատ զգայուն հարցի մասին, կարծում եմ, որ եկել է ժամանակն այս մասին խոսելու։ Մենք կա՛մ կհաղթահարենք սա և կհասնենք այն տեղին, որին արժանի ենք աշխարհում, կլինենք երջանիկ և ուժեղ երկրի պատվավոր քաղաքացիներ, կա՛մ կբավարարվենք միայն մեզնից դուրս աշխարհին կարոտով նայելով։ Ես ալևի եմ /շիայականության գաղափարախոսություններից մեկը-խմբ․/ եմ: Ես անկեղծ մուսուլման եմ, ով դաստիարակվել է ճշմարիտ Ալլահ-Մուհամմադ մարգարե-Ալի հավատքով»։
Ակնարկելով Էրդողանին՝ նա հարցրել է, թե արդյո՞ք երիտասարդները պատրաստ են իրենց ձայնը տալ մեկին, ով ասում է, թե ալևիներ չկան և կոչ արել «պառակտիչ քաղաքականությանը» վերջ դնել գալիք ընտրություններով։
Ուշագրավ է, որ Քըլըչդարօղլուի ուղերձը Twitter-ում հավաքել է մոտ 60 մլն դիտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |