Տարածաշրջան16:34, 14 Ապրիլ 2023
Թուրքիայի ՆԳ նախարարը՝ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել ավերիչ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների վերաբերյալ:
Ըստ Սոյլուի՝ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջանների, բացառությամբ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի, փլատակների մաքրման աշխատանքներն կավարտվեն:
Թուրք նախարարի խոսքով՝ 57.029 փլուզված շենքերից 40.969-ի փլատակները մաքրվել են:
Սոյլուն տեղեկացրել է նաև, որ 431.000 ընտանիքի տեղափոխման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուրին վճարվելու է 15.000, իսկ այն ընտանիքներին, որոնց բանակարանները զգալի վնաս են կրել՝ 10.000 լիրա:
Անդադառնալով նաև վարձակալության հիմունքներով բնակարան վարձող մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տները երկրաշարժի հետևանքով, ասել է. «Վարձավճարների համար գումարները կտրվեն հաջորդ շաբաթ»:
Իսկ աղետի զոհերին վճար հատկացնել չհատկացնլու վերաբերյալ նշել է. «Վճարում սահմանված չէ, դրանք արգելափակված են»:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տեղեկացմամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասելու է 50.500-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |