Քաղաքական17:44, 13 Ապրիլ 2023
Հուլուսի Աքարն իշխող կուսակցության կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, նախընտրական քարոզչություն է սկսել իր ծննդավայր Կայսերիում (Կեսարիա)։ Նա այցելել է Կայսերիի քաղաքապետարան, զրուցել լրագրողների հետ։
Աքարն, ի թիվս այլ թեմաների, հատուկ անդրադարձել է թուրքական զորքերի կողմից իրականացվող «ահաբեկչության դեմ պայքարին»՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվող ռազմագործողությունները։
Վերջինս անուղղակիորեն թիրախավորել է նաև ընդդիմությանը՝ ակնարկելով նրանց կապը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ, որին իշխանությունները բազմիցս մեղադրել են «Քրդստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալու մեջ։
«Մենք դեմ ենք նրանց, ովքեր չեն կարողանում հեռու մնալ ահաբեկչությունից: Նրանք մեզ հետ կապ չունեն:
Մեր ազգը կզգա, կտեսնի PKK-ի հետ համագործակցող քաղաքական կազմակերպություններին ու կառույցներին և նրանց հետ դաշինք կազմողներին»,-ասել է Աքարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։
Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։
Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |