Քաղաքական23:56, 12 Ապրիլ 2023
Ամերիկյան Citibank-ի մասնագետները կանխատեսում են թուրքական արժույթի ամրապնդում
Աշխարհի ամենամեծ ֆինանսական կազմակերպություններից Citibank-ը 2023-ի 2-րդ կեսի համար լավատեսական կանխատեսումներ է արել վերջին 2 տարում անընդհատ արժեզրկվող թուրքական լիրայի վերաբերյալ։
Ըստ միջազգային ֆինանսական կոնցեռնի մասնագետների՝ լիրան արժևորման միտումներ կցուցաբերի մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններից շատ չանցած։ Նշվում է, որ թուրքական արժույթի ամրապնդման համար կարևոր պայման է տոկոսադրույքի ավելացումը, ինչը ենթադրաբար տեղի կունենա ընտրություններից հետո։
Citibank-ի ազգությամբ թուրք մասնագետներ Իլքեր Դոմաչի ու Գյուլթեքին Ըշըքլարի կազմած զեկույցում նշվում է, որ լիրայի արժևորմանը կարող են նպաստել նաև ընտրություններից հետո որոշ անվտանգության միջոցառումների ու սահմանափակումների թուլացումը։
Ըստ զեկույցի՝ 2023-ի վերջին թուրքական արժույթը կարող է արժևորվել մինչև 12 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |