Քաղաքական13:22, 07 Ապրիլ 2023
Էրդողանի տեղակալն Իսրայելն անվանել է «սիոնիստ մարդասպանների երկիր»

Թուրքիայի Հանրապետությունում իշխող, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Գազայի վրա իրականացրած Իսրայելի հարձակմանը։
Քուրթուլմուշը Twiiter-ում գրել է․ «Գազան որը գտնվում է պաշարման, էմբարգոյի և շրջափակման մեջ, Ռամադանի օրը կրկին դառնում է Իսրայելի պետական ահաբեկչության թիրախ, մի բուռ ճնշված պաղեստինցի հրթիռակոծվում է սիոնիստ մարդասպանների կողմից»։
Ապա նշելով, որ միջազգային հանրությունը, հատկապես իսլամական աշխարհն ընդամենը դիտորդ է մարդկության դեմ կատարվող վերոնշյալ հանցագործությանը, ասել է․ «Վերին աստիճանի քննադատված Իսրայելի, այդ ահաբեկչական պետության դեմը պետք է առնել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայից 9-ը հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Գազայի ուղղությամբ հրթիռակոծություններն Իսրայելը շարունակել էր նաև ապրիլի 7-ի առավոտյան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |