Քաղաքական13:01, 05 Ապրիլ 2023
Սիրիայի ԱԳ փոխնախարար․ «Թուրքիան պիտի դուրս բերի իր զինուժը Սիրիայի հյուսիսից»

Ապրիլի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը։
Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հատուկ ներկայացուցիչն էր, Իրանինը՝ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասգար Հաջըն, Սիրիայինը՝ ԱԳ փոխնախարար Էյման Սուսանը, Իսկ Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարը։
Հանդիպմանը քննարկվել են նմանատիպ հանդիպումներն ԱԳ նախարարների մակարդով կազմակերպելու հեռանկարը և դրան վերաբերող հարցեր։
Սիրիական «SANA» պետական լրատվականի հաղորդմամբ՝ Սիրիայի պատվիրակության ղեկավարը նախքան հանդիպումն ունեցած ելույթի ընթացքում նշել է, որ Թուրքիան պետք է դուրս գա Սիրիայի տարածքներից և Սիրիայի կառավարությունը կրկին իշխանություն պիտի հաստատի իր տարածքների վրա։
Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն դեպքում, երբ Թուրքիան պատրաստ կլինի դուրս բերել իր զինված ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսից և վերականգնել այն վիճակն, որն առկա էր նախքան Սիրիայի նեքին պատերազմը։
Հիշեցնենք, որ Սիրիայում իշխանության և ընդդիմության ուժերի միջև հակամարտությունը սկսվել էր 2011 թ-ի սեպտեմբերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |