• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 22:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:55, 05 Ապրիլ 2023

Reuters․ «Էրդողանի փրկօղակը գալիք ընտրություններում»

Reuters․ «Էրդողանի փրկօղակը գալիք ընտրություններում»

Բրիտանական   «Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին և գնահատել   «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեին` որպես նախագահի թեկնածու։

Գործակալությունը գրում է, որ Ինջեն՝ որպես  «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) հեռացած անձ,  «կարող է Էրդողանին ներկայացնել փրկօղակ այս ընտրություններում»։

Հոդվածում ասվում է. «Որոշ հարցումներ ցույց են տալիս, որ հիմնական ընդդիմադիր դաշինքը հաղթում է Էրդողանին, սակայն, որպես երրորդ կողմի թեկնածու, Ինջեն կարող է նվազեցնել այդ տարբերությունը»։

Ընդգծում է, որ ընտրությունները կարող են անցկացվել երկու փուլով. «Մեկնաբանների և հարցումների համաձայն՝ 2018-ի ընտրություններում Էրդողանի կողմից պարտություն կրած և երկրորդ անգամ նախագահի թեկնածություն առաջադրած թեկնածուն կարող է մայիսի ընտրությունները երկրորդ փուլ «տանելով» մեծացնել գործող նախագահի հաղթելու շանսերը»։

Նշվում է, որ Ինջեի թեկնածությունը մտահոգություն է առաջացրել «ընդդիմության ձայների պառակտման» առումով։ Որոշ հարցումների համաձայն` նա  5%-ից բարձր, իսկ անցած ամիս «Panoramatr»-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ 10% ձայն ունի։

«Reuters»-ը գրում է, որ իշխող կուսակցությունից մի անանուն պաշտոնյա ասել է, որ Ինջեն իրենց կողմից արված հարցումներում ունի 8-9% ձայն, սակայն այդ տվյալները չի տրամադրել գործակալությանը:

Ընդդիմադիր «Ազգ»դաշինքից էլ մի բարձրաստիճան պաշտոնյա, ով ևս չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, ասել է, որ Ինջեի թեկնածությունը կարող է դժվարացնել Էրդողանին առաջին փուլում հաղթելու հավանականությունը, բայց այն հաղթահարելի կլինի։

Աղբյուր`    Artigercek

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}