• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 11:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:57, 30 Մարտ 2023

Ընդդիմության թեկնածուն վարկանիշով բարձր է Էրդողանից

Ընդդիմության թեկնածուն վարկանիշով բարձր է Էրդողանից

Թուրքիայում նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հաստատվելու է ապրիլի 2-ին, պատգամավորի թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական հանձնաժողով (YSK) են ներկայացվելու ապրիլի 8-ից 10-ը։

Արդեն ակնհայտ է, սակայն, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնության համար պայքարելու են Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։ Երրորդ ուժ դառնալու պայքար կմղի ձախակողմյա կուսակցություններից կազմված «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը, սակայն, նախագահի թեկնածու չի առաջադրել։


Մարտի 30-ի դրությամբ YSK-ն հաստատել է նախագահի 4 թեկնածուի անուն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք), Մուհարեմ Ինջե («Երկիր» կուսակցություն) և Սինան Օղան («Նախնյաց» դաշինք)։ Նախագահի պաշտոնի համար պայքարն ակնհայտորեն ծավալվելու է երկու հիմնական թեկանծուների՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ermenihaber.am-ը, հղում անելով Euronews-ի թուրքերեն ծառայության ամփոփած տվյալներին, փոխանցում է, որ Թուրքիայում գործող հետազոտական մի շարք կենտրոնների (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, GENAR, SAROS, Türkiye Raporu, AR-G, Aksoy, PİAR, ALF) մարտ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ քաղաքական ակտիվ կուսակցություններն ունեն հետևյալ վարկանիշը.

*-ով նշված կուսակցությունների վարկանշի թվաբանական միջինը հաշվվել է թվարկվածներից միայն այն ընկերությունների հարցումների հիման վրա, որոնք հետազոտությունում ներառել են դրանց։

— «Արդարություն և զարգացում» կուսակցություն (Ռ․Թ․ Էրդողան)-32.8%

— «Հանրապետական ժողովրդական» կուսակցություն (Ք․ Քըլըչդարօղլու)-27․6%

— «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (Մ․ Սանջար, Փ․ Բուլդան)-10.7%

— «Լավ» կուսակցություն (Մ․ Աքշեներ) -10.5%

— «Ազգայնական շարժում» կուսակցություն (Դ․ Բահչելի)-6.5%

— *«Ժողովորդավարություն և առաջընթաց» կուսակցություն (Ա․ Բաբաջան)-1.6%

— *«Ապագա» կուսակցություն (Ա․ Դավութօղլու)-1.6%

— *«Նոր բարօրություն» կուսակցություն (Ֆ․ Էրբաքան)-1.3%

— *«Երջանկություն» կուսակցություն (Թ․ Քարամոլլաօղլու)-0.9%

— *«Թուրքիայի աշխատավորական» կուսակցություն (Է․ Բաշ)-1.2%

— *«Երկիր» կուսակցություն (Մ․ Ինջե)-2.9%

— *«Հաղթանակ» կուսակցություն (Ու․ Օզդաղ)-1.1%

Ըստ այդմ՝ ԱԶԿ առաջնորդ Էրդողանի թեկնածությունն առաջադրած ներկայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը [1] մոտավոր հաշվարկով ունի 40.6% վարկանիշ, ՀԺԿ առաջնորդ Ք․ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր «Ազգ» դաշինքը [2] մոտավոր հաշվարկով ունի 42.2% վարկանիշ, իսկ «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3]՝ 11.9%։

Հետազոտական մի շարք կենտրոնների (SAROS, Avrasya, MAK, Türkiye Raporu, AR-G, Aksoy,) PİAR, ALF, ORC) մարտ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Էրդողանն ունի 43.2% վարկանիշ, իսկ «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն՝ 52.3% վարկանիշ։

Ստորև ներկայացնում ենք առանձին ընկերությունների հրապարակած արդյունքները ևս։



[1] «Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները: «Ազատ պայքար» կուսակցությունն արդեն աջակցություն է հայտնել Ռ․Թ․ Էրդողանի թեկնածությանը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԶԿ ցուցակներով՝ առանց դաշինքին ֆորմալ անդամակցության։

[2] «Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։

[3] «Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը հնարավոր է ՍԴ-ի վճռով փակվի ընտրություններից առաջ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
21:12, 20 հուն
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
21:11, 20 հուն
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
20:41, 20 հուն
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)
Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել Միրզոյանն ու Ռուբինյանը
Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել Միրզոյանն ու Ռուբինյանը

Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}