• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 18:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:56, 28 Մարտ 2023

The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը ինչ-որ փուլից սկսած կփլուզվի»

The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը ինչ-որ փուլից սկսած կփլուզվի»

Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, տնտեսական ձախողումներին և մի շարք այլ խնդիրներին, որոնք առկա են նախընտրական շրջանում։

«The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80% արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան (գնաճ) 55%-ից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ մարդիկ այլևս ներդրումներ չեն անում երկրում։

Ըստ հոդվածի՝ Էրդողանի պլանները լիովին ձախողվել են տեղական արտադրանքը զարգացնելու և արտահանումը մեծացնելու վերաբերյալ։ Հունաստանի հետ հարաբերություններին անդրադարձ կատարելով՝ նշվում է, որ և՛ Թուրքիայում, և՛ Հունաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին Էգեյան ծովում հնարավոր են ռազմական բախումներ, որոնք լավագույն դեպքում կդրսևորվեն երկու առաջնորդների վեճով կամ փոխադարձ մեղադրանքներով, իսկ վատագույն դեպքում՝ տեղ-տեղ սահմանային բախումների տեսքով։

«The Economist»-ի դիտարկմամբ՝ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիան լիովին թուլացել է, և սա է պատճառը, որ Էրդողանը կրկին Արևմուտքի հետ համագործակցելու եզրեր է փնտրում։ Նշվում է, որ առավելագույնը մինչև ընտրություններ այս վիճակը կարող է շարունակվել, ինչ-որ մի պահից սկսած, սակայն, այս համակարգը կպայթի, և Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի։ Իսկ նոր կազմավորվելիք կառավարության համար ինֆլյացիան կանգնեցնելը խիստ լուրջ և դժվարին խնդիր է լինելու։

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
15:13, 08 մայ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր
12:56, 08 մայ
Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պատվիրակությանը։

Թուրքիան և Իրաքը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի
11:45, 08 մայ
Թուրքիան և Իրաքը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}