Ցեղասպանություն15:45, 27 Մարտ 2023
Թուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին
ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ երկրպագուները տրիբունայից «NEMESIS» տառագրությամբ պաստառ էին ցուցադրել, որը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով վերոնշյալ պաստառին, գրում են, որ չնայած անվտանգության խիստ միջոցներին՝ հայ ֆուտբոլասերներին հաջողվել է այդպիսի պաստառ ծածանել ստադիոնում։ Ըստ թուրքական լրատվականների՝ նման վարվելակերպով հայերը ցույց են տալիս, որ չեն մոռացել «Նեմեսիս»-ը։
Հիշեցում է արվում, որ Թալեաթ և Ջեմալ փաշաները, ինչպես նաև այլ թուրք գործիչներ սպանվել են «Նեմեսիս»-ի կողմից։ Թուրքական մամուլը տեսակետ է հայտնում, որ հենց «Նեմեսիս»-ի հիման վրա հետագայում կազմավորվեց ASALA-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը)։
Հրապարակումներում հայերի ձեռնարկած վրեժխնդրական գործողությունները թուրքական քարոզչության շրջանակներում անվանվում են «տեռորիստական»։
Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ պատժելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:
Գործողության կատարման որոշումը կայացվել էր 1919թ. Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովում։ «Նեմեսիս» հատուկ գործողությունը ղեկավարել են Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
Սեդաթ Ունալը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։
«Ծայրաստիճան կարևոր է խաղաղության մեջ ապրել այս աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի հետ»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Պատժամիջոցներ կկիրառվեն նաև 5 երկրներից 5 ընկերությունների և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, այն պատճառաբանությամբ, որ նրանք նպաստել են իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին։
Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունը հրապարակել է 2023-ի զեկույցը։
Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |