Տնտեսական16:28, 22 Մարտ 2023
Թուրք պրոֆեսոր․ «Ենթադրվում է, որ Թուրքիան կդառնա ջրի պաշարներով աղքատ երկիր»

1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին է խոսել Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։
Գնահատելով Թուրքիայի երաշտի քարտեզի տվյալները՝ մասնագետը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայի, Մարմարայի, Հարավ-արևելյան Անատոլիայի, Սև և Էգեյան ծովերի շրջանների կարևոր հատվածներում նկատվում են «խիստ ուժեղ», «ուժեղ» կամ «չափավոր ուժեղ» երաշտներ։
«Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի բնակչությունն արագ աճում է և արդյունաբերությունը՝ զարգանում, ենթադրվում է, որ 2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա։ Իզմիրի զգալի հատվածում նկատվում է ուժեղ երաշտ: Հայտնի է, որ ամսական մի քանի աստիճանով բարձրանում է քաղաքի ջերմաստիճանը»,- ասել է Այոլը։
Թվարկելով, թե ինչ է անհրաժեշտ անել ջրային ռեսուրսների կայունությունն ապահովելու համար` պրոֆեսորն ընդգծել է քաղաքներում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար առաջին հերթին խմելու ջրի ցանցերում կորուստներն ու արտահոսքերը կանխելու, ինչպես նաև ջրային պաշարների ճիշտ օգտագործման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արտահանման ծավալներով օգոստոս ամսին Գերմանիան զբաղեցրել է առաջին տեղը, իսկ ներմուծման ծավալներով առաջին տեղում Չինաստանն է։

Մինչ Թուրքիայում լիրան շարունակում է աստիճանաբար արժեզրկվել մի շարք վարկանիշային ընկերություններ փորձում են գնահատականներ տալ Թուրքիայի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարվը հայտարարել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ բանակցել ներդրումներին առնչվող հարկային համաձայնագրերի շուրջ։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով քարտուղարի տեղակալը Հայտարարել է մի շարք երկրների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Գուսմանը նաև «TАSS»-ի և «Россия 24» հեռուստաալիքի հետ համատեղ Թուրքիայի նախագահի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել:
Աբդյուլազիզ Ալհաժիրի. «Կարծում եք ձեզնից վախենալո՞ւ եմ, ինչ է թե դուք ներքին գործերի նախարար եք»:
Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 4 անձից բաղկացած ընտանիքի կերակրման համար անհրաժեշտ է 13․334 լիրա։
2023-ի սեպտեմբերի սկզբից ի վեր Թուրքիան 7․000 և ավելի սիրիացի փախստական է արտաքսել Սիրիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |