Քաղաքական16:34, 20 Մարտ 2023
«Bloomberg». Երկրի սպառազինությունն Էրդողանը դարձրել է ընտրարշավի գործիք

Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։
Միջազգային մամուլը, մասնավորապես «Bloomberg» պարբերականը, վերլուծություն է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային մարտական ինքնաթիռների բարելավվմանը մասնակցություն ունենալուն։
«Էրդողանն ընտրություններում հաջողելու համար ռեակտիվներ է օգտագործում» մեկնաբանությամբ «Bloomberg»-ը նաև նշել է, որ գալիք համապետական ընտրություններում 20 տարի իշխանության ղեկին եղած Էրդողանը նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը և հույս ունի երկրի արագ սպառազինմանն ուղղված գործողություններն օգտագործել ի շահ դրան։
Ընտրություններում Էրդողանի ունեցած կարգավիճակի մասին «Bloomberg» պարբերականը տվել է հետևյալ գնահատականը. «Նա դիմակայում է ընդդիմադիր ուժերի մինչ այս պահը ձևավորված ամենամեծ դաշինքին, որը ճնշումները գնալով ավելանում են»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |