Քաղաքական12:18, 17 Մարտ 2023
Կարծիք կա, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը մեծ քաղաքներում կպարտվի

Ընդդիմադիր թուրքական պարբերականը, կարծում է, որ առաջիկա համապետական ընտրություններում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) մեծ քաղաքներում պարտություն կկրի։
Պարբերականը նշել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի համար վատ իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես, մեծ քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մեծ է նրանց պարտվելու հավանականությունը:
Աղբյուրի համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում գիտակցում են դա և արդեն տրվել են գնահատականներ, ըստ որի՝ Թուրքիայի ամենամեծ 5 շրջաններում, բացառությամբ Ստամբուլի, գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) հաղթելու է:
Ավելի վաղ Էդրողանն ասել էր, որ Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններում բնակվող շուրջ 14 միլիոն մարդու կողմից ԱԶԿ-ին տրվող ձայների տոկոսային հարաբերությունը չի փոխվել և հայտնել, որ պլանավորում է մեծ քաղաքներում ԱԶԿ-ի ներկայացուցիչների թեկնածությունների առաջադրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |