Քաղաքական10:30, 17 Մարտ 2023
Պենտագոն․ «Թուրքիան շատ կարևոր գործընկեր է մեզ համար»
Պենտագոնի ղեկավար Լյոդ Օսթինը և ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին ելույթ են ունեցել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ժողովից հետո։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ գնահատականներ են հնչեցվել նաև Թուրքիայի վերաբերյալ։
«Թուրքիայի հետ հարաբերությունները զորեղացնելու համար մենք անում ենք ամեն ինչ։ Այդպես են անում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու շատ կարևոր գործընկեր»,- ասել է Լյոդ Օսթինը։
Իսկ Մարկ Միլին, անդրադառնալով շաբաթներ առաջ Սիրիայի հյուսիս կատարած այցելությանը, որից հետո ԱՄՆ-ի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն, նշել է, որ այցելությունը պարզապես կատարված աշխատանքները ստուգելու, դրանք զեկույցով ներկայացնելու համար էր, քանի որ այնտեղ 100 զինվոր ունեն, որոնք ամեն օր վտանգի մեջ են։
Ըստ նրա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) դեմ պայքարում ԱՄՆ-ն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան դարձել է Գազա ամենաշատ օգնություն ուղարկած երկիրը։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Էրդողանը նշել է, որ Օզգյուր Օզելի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում և շեշտել նմանատիպ հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր Սիրիայի և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «ԺՊԳ-ի» և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |