Քաղաքական11:05, 16 Մարտ 2023
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի
Թուրքիայում վավերագրական ֆիլմ կցուցադրվի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետությունն առաջին անգամ ներկայացրած հայ մարզիկ Կարպիս Զաքարյանի մասին:
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր փետրվարի 6-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով այն հետաձգվել էր: Այժմ ցուցադրությունը նախատեսված է մարտի 30-ին:
Ֆիլմը պատրաստվել է «Լույս մեդիա» Թուրքիայում գործող առցանց հայկական հեռուստաալիքի կողմից և ցուցադրվելու է Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում: Կազմակերպվելու է նաև Զաքարյանի կյանքի մասին պատմող ցուցահանդես:

Կարպիս Զաքարյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է 14 տարեկանից: 1948թ. դարձել է Թուրքիայի չեմպիոն 48կգ քաշային կարգում, իսկ 1951-ին՝ երկրի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:
Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել 226 հաղթանակ:
1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ:

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գուսմանը նաև «TАSS»-ի և «Россия 24» հեռուստաալիքի հետ համատեղ Թուրքիայի նախագահի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել:
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Թուրքական «BOTAŞ» և ռումինական «OVM Petrom» ընկերությունների միջև ստարագրվել է պայմանագիր։
Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը:
Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |