Քաղաքական11:19, 15 Մարտ 2023
Քրդամետ կուսակցությունը փակման վտանգի պատճառով ընտրություններին կարող է մասնակցել այլ կուսակցության ցուցակներով

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) մայիսին տեղի ունենալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին կարող է մասնակցել «Կանաչ ձախերի» կուսակցության ցուցակներով:
Հնարավոր այս քայլի պատճառն այն է, որ ներկայում Թուրքիայի սահմանադրական դատարանում տեղի է ունենում ԺԴԿ-ի դրա որոշ ղեկավարների գործունեությունն արգելելու պահանջով դատավարություն, և հավանականություն կա, որ կարող է մինչև ընտրությունները կուսակցությունը փակելու որոշում կայացվի:
Կանաչների կուսակցության հետ ընտրություններին գնալու մասին սոցցանցի գրառմամբ ակնարկել է նաև ԺԴԿ-ի հիմնադիր ու նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում ազատազրկված Սելահաթթին Դեմիրթաշը:
Վերջինս Twitter-ում կիսվել է «Կանաչ ձախերի» կուսակցության նորացված լոգոտիպը, որը նմանեցված է ԺԴԿ-ի լոգոյին ու գրել. «Այս նկարը տպեք ու փակցրեք ձեր սառնարանների ու սենյակների դռներին: Թող այնպիսի մարդ չմնա, որը չիմանա, թե սա ինչ է, պետք է գալու»:
Նշենք, որ «Կանաչ ձախերի կուսակցությունը հիմնվել է 2010 թվականին և մշտապես համագործակցել է ԺԴԿ-ի հետ: Կուսակցությունն արդեն Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացել է մայիսին երկրում տեղի ունենալիք համապետական ընտրությունների մասնակցելու համար գրանցման իրավունք:
Հիշեցնենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով HDP-ի գործունեության դադարեցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |