Ռազմական13:14, 13 Մարտ 2023
Թուրքիան կդիտարկի այլ տարբերակներ, եթե ԱՄՆ -ն չվաճառի F-16 կործանիչները

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն անդրադարձել է, ԱՄՆ-ից արդիականացված F-16 կործանիչներ գնելու հարցին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրը Էրհանը «Риа Новости»-ին հայտնել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և դիտարկել ռուսական կործանիչների տարբերակը:
«ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք գիտենք, որ Սպիտակ տունն աջակցում է բանակցություններին: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը որոշում կկայացնի՝ առաջնորդվելով ողջախոհությամբ և տրամաբանությամբ»,- ասել է թուրք նախարարը:
«Ուզում ենք, որ բոլորն իմանան, որ մենք անճար վիճակում չենք և ունենք այլ տարբերակներ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս էր մնացել ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրից, որից հետո հայտ էր ներկայացրել F-16-երի վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |