Քաղաքական11:34, 07 Մարտ 2023
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը

Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքը կարողացել է համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաջողվել է քննարկման սեղանի շուրջ վերադարձնել «Լավ» կուսակցությանը, որի առաջնորդ Մերալ Աքշեները մարտի 3֊ին հայտարարել էր թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով դաշինքը լքելու մասին:
ԼԿ-ն չէր համաձայնել մյուս 5 կուսակցությունների սատարած «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությանը՝ առաջարկելով Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:
Մարտի 6-ին, սակայն, համաձայնություն է ձեռք բերվել ԼԿ-ի հետ` պայմանով, որ «Ազգ» դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Իմամօղլուն և Յավաշը նշանակվելու են փոխնախագահների պաշտոններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |