Քաղաքական17:27, 07 Մարտ 2023
Էրդողան․ «Ընտրությունները կլինեն մայիսի 14-ին և դա փոփոխման ենթակա չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել ելույթով։ Նա, անդրադառնալով գալիք ընտրություններին, նշել է, որ դրանք կայանալու են մայիսի 14-ին և այն փոփոխման ենթակա չէ, իսկ ընտրությունների օրակարգում կրկին երկրաշարժն է լինելու առանցքային հարցը։
Անդրադառնալով աղետային իրավիճակին՝ նա ասել է, որ իրենք (իշխանությունը-խմբ․) երկրաշարժից հետո երբեք քաղաքական վիճաբանությունների մեջ չեն մտել, և բավարարվել են յուրաքանչյուր խոսքի և դիրքորոշման վերաբերյալ «գրառումներ անելով» և իրավիճակի կարգավորումից հետո իրենք հաշիվ են պահանջելու բոլորից։
Նշելով, որ ընտրությունների օրվա հետ կապված հարցերը գտնվում են Գերագույն ընտրական խորհրդի (YSK) իրավասության դաշտում, Էրդողանն ասել է, որ ինչ պատճառով էլ լինի, փետրվարի 6-ի աղետից հետո իրենց տները կորցրած կամ բնակավայրերը փոխած բնակիչների համար կհրապարակի նախագահական հրամանագիր, որպեսզի նրանց համար ևս ապահովվի հնարավորություն ընտրություններին մասնակցելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |