Քաղաքական15:52, 03 Մարտ 2023
Ֆրանսիայում փորձում են ասորիների ցեղասպանության հարցը բարձրացնել
Ֆրանսիայի խորհրդարանը 1915-18 թվականներին Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած ասորիների կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու օրենսդրական գործընթաց է սկսում։ Սակայն կառավարությունը դեռևս չի աջակցել այդ նախաձեռնությանը։
Օրենքի նախագիծը կոչ է անում կառավարությանը․ «1915-18 թթ․ օսմանցի պաշտոնյաների կողմից 250 հազարից ավելի ասորիների զանգվածային ոչնչացումը, աքսորն ու մշակութային ժառանգության ոչնչացումը որպես ցեղասպանություն ճանաչել, այս ցեղասպանությունը հրապարակային քննադատել և ամեն տարի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հիշատակի օր հայտարարել նաև ասորիների ցեղասպանության համար»։
Օրենքի նախագիծն սկզբում Սենատում է օրակարգ մտցվել: Ավելի ուշ աջակողմյան 76 հանրապետական սենատորներ կարիք չտեսան այն հետաձգելու փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով, ինչից հետո օրենքի նախագիծը 2 դեմ և 300 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |