Քաղաքական11:07, 03 Մարտ 2023
Խոսքի ազատության սահմանափակումներ Թուրքիայում

Փետրվարի 21-ին Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապերի խորհրդի (Bilgi Teknolojileri ve İletişim Kurumu - BTK) կողմից որոշում էր կայացվել փակել Թուրքիայում գործող «Ekşi Sözlük» առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է նաև դրա բաժանորդների ազատ արտահայտման, մտքերի փոխանցման համար: Հարթակը վերաբացելու մարտի 1-ի որոշումից մեկ օր անց, սակայն, դրա հասանելիությունը կրկին սահմանափակվել է։
Նշվում է, որ առցանց հարթակը, որն ունի ավելի քան 400 հազար բաժանորդ, արգելափակվել է Թուրքիայի իշխանությունների համար ոչ այնքան ցանկալի հրապարակումների պատճառով։ Ըստ բրիտանական «The Guardian» թերթի՝ այդ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիայում առկա է խոսքի ազատության սահմանափակում:
«Ekşi Sözlük»-ի արգելափակման համար դեռ Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապերի խորհրդի կողմից որևէ պատճառաբանություն չի ներկայացվել։ Թուրքական մամուլում և սոցցանցերում շրջանառվում են որոշ վարկածներ, սակայն, որ որոշումը պայմանավորված է հարթակում երկրաշարժից հետո օգտատերերի փոխանցած տեղեկությունների և արտահայտած դժգոհության հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում բառարանի հասանելիության արգելափակման քննադատությամբ էին հանդես եկել նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և այլ ընդդիմադիր գործիչներ։
«Ամենակրիտիկական ժամերին փակեցին Twitter-ը, չկարողացա լսել օգնության կոչերը։ Հիմա էլ կտրեցին բառարանի ձայնը»,-գրել է Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը հորդորելով ձեռքերը հեռու տանել «Ekşi Sözlük»-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |