Քաղաքական10:57, 02 Մարտ 2023
Թուքիան արձագանքել է Քիրքուքում թուրքմեներենի պաշտոնական կիրառության սահմանափակմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է թուրքմեներենի սահմանափակմանը վերաբերող որոշմանը, որն օրերս ընդունվել է Իրաքի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարության կողմից:
Մասնավորապես քարտուղարության որոշման համաձայն՝ Իրաքի Քիրքուք քաղաքում սահմանափակվում է թուրքմեներենի պաշտոնական կիրառությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարությունում վերոնշյալ որոշումը որակվել է որպես Իրաքում փոքրամասնություն կազմող թուրքմենների իրավունքների խախտում և նշվել, որ այս և նմանատիպ քայլերը խաթարում են միասին ապրող ժողովուրդների խաղաղ կեցությունը.
«Մենք կարծում ենք, որ այս քայլը վատ հետևանքներ կունենա և կվնասի Քիրքուքում միասին ապրող ժողովուրդների խաղաղ կեցությունը: Այս որոշումը նաև հակասում է Իրաքի օրենսգրքի 125-րդ կետին, որով Իրաքի իշխանությունները պարտավորվում են ապահովել փոքրամասնությունների կրոնական և մշակութային իրավունքների անխախտելիությունը»:
Թուրքիայի արտգործնախարարությունն Իրաքի իշխանություններին կոչ է արել վերանայել հիշյալ որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |