Քաղաքական12:43, 01 Մարտ 2023
Անկարան ու Կահիրեն հարաբերությունների կարգավորմանը միտված խորհրդակցություններ կսկսեն

Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Էբու Զեյդն անդրադարձել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրինի Թուրքիա կատարած այցին:
Եգիպտոսի «Al-Hayat» և «Sada Al-Balad» հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում խոսնակը նշել է, որ այցի նպատակը եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո համերաշխություն հայտնելու համատեքստում: Զեյդը տեղեկացրել է նաև, երկու երկրների միջև սկսված նոր գործընթացի մասին:
«Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման նպատակով քննարկումների գործընթաց է սկսվել, որտեղ կան հստակ ազդակներ՝ Կատարում տեղի ունեցած հանդիպումից հետո վերադառնալ հարաբերությունների կարգավորման նորմալ գործընթացին»,-ասել է Էբու Զեյդը:
Խոսնակը մասնավորեցրել է, որ այս գործընթացը հետապնդում է մոտ ապագայում հարաբերություննների կարգավորում:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Շուքրին ու Չավուշօղլուն հանդիպել էին Թուրքիայի Մերսին քաղաքում, որտեղ նույն օրը ծովային ճանապարհով ժամանել էր Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար Եգիպտոսի հումանիտար օգնությունը:
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Եգիպտոսի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ դրանից հետո երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |