Քաղաքական11:56, 28 Փետրվար 2023
Ընդդիմադիր գործիչներն արձագանքում են Էրդողանին. «Ամոթ չունես»

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որի ժամանակ նա «ներողամտություն է հայցել» թուրք ժողովրդից ավերիչ երկրաշարժների համար։
Նրա հայցած ներողամտությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր գործիչներ։ Մասնավորապես նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա կուսակցության» ղեկավար Ահմեթ Դավութօղլուն գրառում է արել. «Երբ գլուխդ դնում ես բարձին, մի պահ մտածիր, արդյո՞ք փլատակների տակ մահացածներն իրենց վերջին շնչի ժամանակ ներեցին քեզ»:
Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արձագանքել է հետևյալ կերպ.
«Դուք պատասխանատու եք 100 հազար մարդու մահվան համար ու հրաժարական տալու փոխարեն դեռ մտածում եք թեկնածու լինելու մասի՞ն։ Ամոթ չունես, կեցցես»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |