Քաղաքական15:43, 27 Փետրվար 2023
Քըլըչդարօղլուն Էրդողանին է հիշեցրել իր խոսքերը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ հերթական գրառումն է արել։
Նա հրապարակել է Էրդողանի ելույթից մի հատված, որի ժամանակ վերջինս քննադատում է «Կարմիր մահիկի» գործունեության թերությունները բարձրաձայնողներին՝ նրանց անվանելով «անդաստիարակ, անբարոյական, անպատիվ ու էժանագին»։
«Էրդողա՛ն, «Կարմիր մահիկին» հասցեագրված քննադատությունների համար երկրաշարժից տուժածներին վիրավորում էիր։ Եվ իսկապես, այդ ի՞նչ էիր ասում․․․․»։
Հիշեցնենք, որ օրերս պարզվել էր՝ «Կարմիր մահիկը» փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժներին հաջորդող օրերին 46 մլն լիրայով վրաններ է վաճառել «Ahbap» միությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |