• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:44, 15 Փետրվար 2023

Չավուշօղլուի ելույթը Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Չավուշօղլուի ելույթը Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմին շնորհակալություն է հայտնել ցուցաբերված զորակցության համար։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2022թ. Արարատ Միրզոյանն Անթալիայի Դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար եղել էր Թուրքիայում, որտեղ էլ երկկողմ հանդիպում էին անցկացրել, քննարկել հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը։

«Կարծում եմ, որ ծայրաստիճան իմաստալից է, որ այսօր էլ նրան այստեղ ենք հյուրընկալում։ Երկրաշարժից անմիջապես հետո ցավակցական և համերաշխության ուղերձներ ստացանք։ Եղավ նաև Փաշինյանի հղած ուղերձը մեր նախագահին։ Վարչապետ Փաշինյանը մեր նախագահին զանգահարելով, փոխանցել է իր աջակցության և համերաշխության խոսքերը։

Այնուհետև Հայաստանն անմիջապես մեր երկիր 28 հոգանոց որոնողափրկարարական խումբ ուղարկեց: Փետրվարի 8-ից սկսած նրանք Ադըյամանում աշխատում են ողջ ուժով։ Մեր մի աղջնակին և մի երիտասարդ կնոջ կյանքն այդ խումբն է փրկել, ինչի համար նրանց էլ եմ ուզում խորին շնորհակալություն հայտնել։ Իսկապես ողջ ուժով աշխատում էին և տեսանք, թե մեր քաղաքացիներին փրկելիս էլ որքան էին ուրախանում»։

Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է նաև այն փաստը, որ Հայաստանն իրենց ուղարկել է 100 տոննա հումանիտար օգնություն։ Իր հայ գործընկերոջը վկայակոչելով՝ նշել է, որ հավելյալ օգնություններ էլ են լինելու, ինչի համար ևս շնորհակալություն է հայտնել։

«Այսինքն Հայաստանը մեր այս դժվար օրերին մեր մարդկանց բարեկամական ձեռք մեկնեց, համերաշխություն և համագործակցություն ցուցաբերեց։ Հայաստանը 1999 թվականին Գյոլջյուքի երկրաշարժի ժամանակ էլ էր մեր երկիր հումանիտար օգնության պարագաներ ուղարկել։ Հայաստանն էլ է, ցավոք, գտնվում սեյսմիկ գոտում։ 1988թ. Սպիտակի երկրաշարժը դեռևս հիշում ենք, քանի որ բազմաթիվ մարդիկ զոհ գնացին այդ աղետին։ Այդ երկրաշարժից հետո Թուրքիայի ուղարկած օգնությունն Ալիջանի սահմանադռնով հասցվել էր Հայաստան։ Տարիներ անց կրկին նույն սահմանադռնով այս անգամ Հայաստանի հումանիտար օգնությունը մեր երկիր եկավ։ Եվ պետք է շարունակենք մեր այս համերաշխությունը»։

Ըստ Չավուշօղլուի՝ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացներում տեղի ունենալիք առաջընթացը նպաստելու է տարածաշրջանի խաղաղությանն ու բարօրությանը։

«Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ Ես այստեղ հատկապես սա եմ ուզում ասել՝ եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատև խաղաղություն և հանգստություն։ Հատկապես քովիդից և ուկրաինական պատերազմից հետո Արևելք-Արևմուտք Միջին միջանցքը մեծ կարևորություն է ստացել»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերից մեկը, ըստ Չավուշօղլուիմ պատմական Մետաքսի ճանապարհի, Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումն է։ 

«9-րդ դարում, ոմանց կարծիքով 10-րդ դարում կառուցված կամուրջը միայն 2 ոտք ունի՝ մեկը հայկակակն կողմում, մյուսը՝ թուրքական կողմում։ Այդ իսկ պատճառով այս Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը, վերանորոգումը ծայրաստիճան իմաստալից է լինելու։ Այս հարցում էլ միասին աշխատելու ենք։ Մեր ընկերները, հատուկ ներկայացուցիչները ևս առաջիկայում կատարվելիք քայլերի համատեքստում կշարունակեն իրենց աշխատանքները»,- եզրափակելը Չավուշօղլուն մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով զորակցություն ցուցաբերած Հայաստանին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}