Քաղաքական10:44, 06 Փետրվար 2023
Հուժկու երկրաշարժ Թուրքիայում. տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ (տեսանյութ)
Փետրվարի 6-ին 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք:
Երկրաշարժերի հետևանքով Քահրամանմարաշում, Քիլիսում, Դիարբեքիրում, Ադանայում, Օսմանիեում, Գազիանթեփում, Մալաթիայում և Հաթայում շենքեր են փլուզվել։
Փետրվարի 6-ին՝ առավոտյան ժամը 04։17-ին, 7․4 մագնիտուտով, օջախի 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Քահրամանմարաշի Փազարջըքի շրջանում։
Ժամը 04։26-ին 6․4 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել Գազիանթեփի Նուրդաղըի շրջանում, իսկ ժամը 04.36-ին 6․5 մագնիտուտով երկրաժաշարժ է գրանցվել Գազիանթեփի Իսլահիյեի շրջանում։
Նահանգապետերի հաղորդած նախնական տվյալներով՝
Օսմանիեում փլուզվել է 34 շենք, 5 մարդ մահացել է։
Մալաթիայում փլուզվել է 130 շենք, 3 մարդ մահացել է, 100-ից ավելի վիրավոր կա։
Շանլըուրֆայում 15 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել։
Դիարբեքիրում 6 շենք փլուզվել է, 6 մարդ մահացել է, 79-ը՝ վիրավորվել։
Պաշտոնական նախնական տվյալներով՝ Թուրքիայի 7 նահանգում կա 76 զոհ և 440 վիրավոր։ Զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։
Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ երկրաշարժի ու ավերածությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 286-ի, իսկ վիրավորներինը՝ 2.323-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հանիյեն շաբաթավերջին կայցելի Թուրքիա:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |