Ռազմական16:47, 31 Հունվար 2023
Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում

Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը:
«Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի կողմից, ինչը լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել տվյալ ռեգիոնում։
Ուշագրավ է, որ գործակալությունը հարցում է ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարարություն՝ ճշտելու, թե որքան ռազմաբազա ունի Թուրքիան Իրաքյան Քուրդիստանում: Սակայն հարցումը անպատասխան է մնացել:
Հիշեցնենք, որ Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը, գտնվում է հենց Հյուսիսային Իրաքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:
Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |