Քաղաքական11:42, 26 Հունվար 2023
Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը

Ֆինլանդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանքը (էմբարգո), որը գործում էր 2019 թվականից: Իսկ պատճառն այն էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ էին սկսել քուրդ զինյալների դեմ՝ վերջիններիս համարելով ահաբեկիչներ։
Վերոհիշյալ արգելանքի չեղարկման մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ էլ Շվեդիան էր հանել Թուրքիային զենք վաճառելու արգելանքը, որը նույնպես գործում էր սկսյալ 2019 թվականից, երբ թուրք ուժայինները ռազմագործողություն էին իրականացնում քուրդ զինյալների դեմ Սիրիայում։
Այս չեղարկումները տեղի են ունենում Թուրքիայի ու սկանդինավյան այդ երկու երկրների միջև լարված հարաբերությունների համատեքստում:
Նախորդ տարի Շվեդիան և Ֆինդլանդիան Հյուսիստլանտյան դաշինքին (ՆԱՏՕ-NATO) միանալու հայտ են ներկայացրել։ Դիմումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Բայց Թուրքիան իր հավանությունը տալու դիմաց մի շարք պահանջներ է ներկայացրել Շվեդիային և Ֆինլանդիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |