Ռազմական12:18, 20 Հունվար 2023
Թուրք-ամերիկյան բանակցությունները F-35-երի հարցով դեռ շարունակվում են

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են խորհրդակցել ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչների շուրջ:
Անցած տարի հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս էր թողել Թուրքիային F-35-երի արտադրության ծրագրից՝ հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային ռուսական համակարգեր գնելու պատճառով:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ նախօրեին Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարել այդ հարցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակությունները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Անկարայում 2023 թվականի գարնանը։
Չնայած, որ ԱՄՆ-ն դուրս է թողել Թուրքիային այդ կործանիչների ծրագրից, բայց Անկարան գումարի մի մասը նախապես արդեն փոխանցել էր ԱՄՆ-ին և հենց այդ հանգամանքն է, որ թուրքական կողմի մոտ հարուցում է դժգոհություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսպանիայի ուսումնառազմական ռեակտիվ ինքնաթիռների կարիքները բավարարելու համար ձեռք կբերվի մինչև 30 միավոր «HÜRJET» ուսումնառազմական ինքնաթիռ։

Վերջիններս զենքերը վայր են դնում Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից նախանշված վայրում և հեռանում:

Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |