Քաղաքական11:59, 19 Հունվար 2023
Չավուշօղլուն վերահաստատել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։
Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Դրանում նշված է․ «Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջ մղման ուղղությամբ»։
Արտգործնախարար Չավուշօղլուն այնուհետև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել Թուրքիայի քաղաքացիների հետ։ Նշելով, որ Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ՝ Չավուշօղլուն խոսել է նաև արևելք-արևմուտք միջին միջանցքի հարցում եռակողմ և քառակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան մեխանիզմների մասին, որոնցում ներգրավված է նաև Վրաստանը։
«Հուսով եմ՝ Հայաստանն էլ կներգրավվի այս գործընթացում։ Այսինքն խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջերս, ցավոք, բանակցությունների ուղղությամբ հետքայլեր նկատեցինք։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն՝ վերահաստատելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |