Տարածաշրջան17:35, 10 Հունվար 2023
Հուլուսի Աքար․ Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումները տարածաշրջանային խաղաղության համար են
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել։ Դրանք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, սիրիացի փախստականներին և այլ ներքաղաքական թեմաներին։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ Աքարը նշել է, որ Թուրքիան, չնայած ամեն ինչ արել է, որ այդ պատերազմը չսկսվի, դրանից հետո էլ հումանիտար հրադադարի, հրադադարի և խաղաղության հանդիպումների կոչերով է հանդես եկել։
«Մեր նախագահի ջանքերն առաջին իսկ օրվանից շարունակվում են։ Դրանք աշխարհի խաղաղության համար կարևոր ներդրում են։ Սա պետք է ողջ աշխարհը հասկանա։ Սրանք թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ԵՄ-ի համար կարևոր աշխատանքներ են։ Հարկավոր է րոպե առաջ դադարեցնել այս կրակը»,- ասել է Աքարը։
Այն հարցին, թե արդյոք նորից կլինեն եռակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա հանդիպումներ, Աքարը պատասխանել է․ «Սա գործընթաց է։ 11 տարվա դադարից հետո լավ նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների և տարածաշրջանային խաղաղության համար այսպիսի բան է սկսվել։ Մեր ցանկությունն է, որ այն փոխադարձ հանդիպումների ճանապարհով զարգանա և վերածվի տարածաշրջանի համար խաղաղության և կայունության դրության»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |