Տնտեսական13:27, 04 Հունվար 2023
Էրդողան. 2022-ին մեր արտահանումը կազմել է 254.2 մլրդ դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ստամբուլում խոսել է անցյալ տարվա արտահանումների ծավալներից և նշել, որ դրանք 12.9%-ով աճ են գրանցել կազմելով 254.2 մլրդ դոլար։ Ըստ Էրդողանի՝ իրենց նպատակն արտահանող երկրների առաջին տասնյակում հայտնվելն է Թուրքիայի հարյուրամյակին ընդառաջ։
«Սա պատմական ռեկորդ է մեր հանրապետության պատմության մեջ։ Աշխարհում կատարվող իրադարձությունները մեր տնտեսության և արտահանման արագությունը չեն կարողացել կտրել։ Ընդհակառակը, ճգնաժամն առիթ դարձնելով` ռեկորդներ ենք սահմանել։ Մենք պահպանել ենք մեր կայուն զարգացումը անցած տարվա ընթացքում։ Արտահանումը շարունակում է մնալ մեր տնտեսության շարժիչ ուժը։ 2022-ի 3-րդ եռամսյակում ստեղծվել է 3.5 մլն հավելյալ աշխատատեղ»,- ասել է նա։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը ` Էրդողանը շեշտել է, որ ներդրումներ ապահովելը, արտադրության ոլորտում ասելիք ունենալը, ավելացված արժեքով բրենդ ստեղծելը հեշտ գործ չէ։
«Սա ցույց է տալիս, որ Թուրքիան դարձել է այնպիսի երկիր, որը կարողանում է ճգնաժամերը վերածել հնարավորությունների»,-եզրափակել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |