Իրավական11:08, 14 Դեկտեմբեր 2022
Ստամբուլի պատմական հայկական «Սանասարյան հան» շենքը կվերադարձվի հայ համայնքին

Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլի «Սանասարյան հան» անվանումով պատմական հայկական շենքը կվերադարձվի հայկական Սանասարյան հիմնադրամին: Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշումից պարզ է դարձել, որ այդ երկրի ՍԴ-ն որոշում է կայացրել 1930-ին պետության կողմից բռնագրաված շենքի սեփականության իրավունքի խախտված լինելու օգտին:
Այսպիսով շենքի սեփականության իրավունքը կվերադարձվի հայկական հիմնադրամին:
Այս գործով դատական գործընթացը շարունակվում էր արդեն 11 տարի: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով Պոլսի հայոց պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան:
Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան, որն էլ գործով որոշում է կայացրել 2022-ի նոյեմբերի 3-ին, սակայն որոշումը կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է ավելի քան 1 ամիս անց:
Վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը հայկական պատմական այդ շինությունը պատրաստվում էր վարձակալության հանձնել: Ըստ լուրերի՝ վարձակալող ընկերությունը այն պետք է շահագործեր որպես 5 աստղանի հյուրանոց:
Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը» կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: 1930-ին Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |