Տարածաշրջան17:02, 07 Դեկտեմբեր 2022
Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողության ֆոնին Ստամբուլ է մեկնում ՌԴ փոխարտգործնախարարը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեկնում է Թուրքիա։ Օրակարգում ընդգրկված են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համատեքստում, ինչպես նաև թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները։
Նշվում է, որ Վերշինինը Ստամբուլում կլինի դեկտեմբերի 8-ի երեկոյան։
Հիշեցնենք, որ Թուրքիան հերթական անգամ Սիրիայի ինքնիշխան տարածքում մեկ ամիս առաջ սկսել էր «Մագիլ-թուր» անվամբ ռազմաօդային գործողությունը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը չէր բացառել, որ միայն օդային հարվածներով չեն սահմանափակվի:
Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։
Թուրքիան PKK-ին նույնացնում է Սիրիայի քրդական ուժերի հետ: Մինչդեռ ԱՄՆ-ն նրանց համարում է կարևոր գործոն տարածաշրջանում ահաբեկիչների և ծայրահեղական ուժերի դեմ պայքարում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |